Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը հայտարարել է, որ ոչինչ չի խանգարի Չինաստանին՝ վերամիավորվել Թայվանի հետ:
«Թայվանի պատկանելության հարցը սկզբունքորեն տարբերվում է Ուկրաինայի իրավիճակից, քանի որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Թայվանի հարցը Չինաստանի զուտ ներքին գործն է։ Թայվանի նեղուցի երկու կողմերը պետք է միավորվեն, սա պատմության ընդհանուր միտումն է, և ոչ ոք և ոչ մի ուժ չի կարող կանգնեցնել դա», - ասել է Ու Ցյանը:
Նա նաեւ սուտ է անվանել ԱՄՆ իշխանությունների այն խոսքերը, թե իբր Չինաստանը նախապես տեղյակ է եղել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մասին եւ լուռ համաձայնություն է հայտնել։ Ըստ Ու Ցյանի՝ նման հայտարարությունների իմաստը Չինաստանի վրա «պատասխանատվությունը գցելն ու զրպարտելն է»։
Բացի դրանից, ըստ նրա, ԱՄՆ-ը պետք է բացատրի իր կենսաբանական աշխատանքները արտերկրում և համաձայնի լաբորատորիաների բազմակողմ ստուգմանը։ «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին՝ հավատարմորեն կատարել կենսաբանական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, համապարփակ բացատրություն տալ իր ներքին և արտաքին կենսաբանական ռազմականացման վերաբերյալ և համաձայնել բազմակողմ ստուգմանը», - ասել է Չինաստանի պաշտպանության ներկայացուցիչը: