|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահները Պետդեպարտամենտին կոչ են արել օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու և նրան բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու համար։
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեկի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆն իրենց հայտարարության մեջ, մասնավորապես, նշել են. «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում»:
Կոնգրեսականներն ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Արցախի Հանրապետության տարածքում, նրանց կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառումը և այս տարածքի խաղաղ բնակչությանը բնական գազի հիմնական աղբյուրից զրկելը 2020 թվականի հրադադարի խախտում է և վտանգ է ներկայացնում անմեղ մարդկանց կյանքի համար:
«Միացյալ Նահանգները չպետք է աչք փակի նման ընդգծված վտանգավոր գործողությունների վրա, մենք պետք է ամեն ինչ անենք այս տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին՝ օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու և նրան խաղաղ գործընթացի շուրջ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, վերադարձնելու համար»,- ասել են կոնգրեսականները հայտարարության մեջ։