|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։
«Եթե միայն Էրդողանի կողմից…, դա չի վերաբերում ուկրաինացիներին, բայց նա կարող է փորձել քննարկել դա մեզ հետ (Լեռնային Ղարաբաղում սրման թեման),- ասել է գործակալության զրուցակիցը։- Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ժամանակը բավարար կլինի»։