|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշի` համացանցում հայտնված ձայնագրության վերաբերյալ` լրագրողի հարցը բարկացրել է Էրդողանին:
Ըստ Hurriyet-ի՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ է Էրդողանը մտածում համացանցում հայտնված ձայնագրության մասին, որում Բաղըշը հեգնանքով է խոսում Ղուրանի պատվիրանների մասին, և ինչո՞ւ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իր վերաբերմունքը չի ցուցաբերել այս հարցում, վարչապետը պատասխանել է` փորձելով շեղել թեման.
«Նախ ասեմ՝ լրագրող եք, բայց թեմային լավ ծանոթ չեք: Բաղըշն արդեն հայտնել է, որ նման բան չի ասել, և մենք նրան հավատում ենք: Մենք մեր ընկերոջը ավելի լավ ենք ճանաչում, քան ներկայացնում են այս մոնտաժն անողները: Եթե այդպես լիներ, իմ մասին էլ ասում են, որ ուրբաթ օրվա նամազը չեմ անում: Մենք նրանցից շատ ավելի լավ գիտենք որտեղ և ինչպես են անում նամազը»: