կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2022-03-24 14:38
Հասարակություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Մայրաքաղաքում այսօր՝ մարտի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:
 
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։