|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանի հայ համայնքը Վրաստանի հայ ուսանողական միության և Վրաստանի երիտասարդական միության աջակցությամբ մեկնարկել է իր ցուցահանդեսների շարքը` «Հայոց մեծ եղեռն և մշակութային ցեղասպանություն» թեմաներով: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայ համայնքի ֆեյսբուքյան էջից:
Մարտի 21-ին կայացել է ապրիլ 24-յան ցուցահանդեսներից առաջինը Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պողոտայի հանդիպակաց կողմերում Ջավախիշվիլիի պետական համալսարանի մոտակայքում, որին աջակցել են Վրաստանի «Րաֆֆի» Ուսանողական և Վրաստանի Երիտասարդական Միությունների անդամները։
Ցուցահանդեսների շարքը շարունակվելու է մինչև ապրիլի 24-ը ընկած ժամանակահատվածում Թբիլիսիի տարբեր թաղամասերում այդ թվում` Հավլաբարիի, Իսանիի, Սաբուրթալոյի տարբեր հատվածներում։