Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սկսած ապրիլի 5-ից կազմակերպվեց 3 ցուցահանդես «Հայոց ցեղասպանություն 1915-2023թթ» թեմայով` Րիկեյի այգում, Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց և Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում։ Վստահաբար կարող ենք ասել, որ ցուցահանդեսները ծառայեցին իրենց բուն նպատակին և ընթացան իրենց հունով։ Հասարակությունը տեղեկացավ այնպիսի սարսափելի պատմական փաստի մասին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը։ Ցուցահանդեսների ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցելու տարբեր մտածելակերպով մարդկանց հետ, եղավ և" դժգոհություն և" բանավեճ նաև շնորհակալական և աջակցության խոսքեր։
Ապրիլի 22-ին Րաֆֆի ուսանողական միության նախաձեռնությամբ, Վրաստանի Հայ Համայնքի գրասենյակում անցկացվեց` դասախոսություն «Մեծ Եղեռն» թեմայով և Դավիթ Գրիգորյանը, ում նախնիները Մեծ Եղեռնի գաղթականներ են եղել ներկայացրեց շնորհանդես` Արևմտյան Հայաստանի լուսանկարների։ Այդ թվում նաև Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի մասնաճյուղը պատրաստեց տեսահոլովակ նվիրված` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։
Ապրիլի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կայացավ դասական երաժշտության Համերգ «Երբ երգում է հոգիս»` Ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների։
Ապրիլի 23-ին, անցկացվեց ավանդական ջահերով երթ, մետրո Իսանիի հարակից տարածքից դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակում գտնվող, Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի հուշարձանի ուղղությամբ։ Երթին մասնակցեց հարյուրավոր մարդ։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրեցին խաչքարի առջև և վերջում` եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաղաղական աղոթք։
Ապրիլի 24-ին, առավոտյան անցկացվեց ոգեկոչման արարողություն՝ Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիներում ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սրբադասված նահատակների։
Ապրիլի 24-ին, պահանջատիրական երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն, պահանջով` ճանաչել Հայոց Մեծ Եղեռնը։ Երթը ժամը` 14:00-ին, սկիզբ առավ Ֆիլարմոնիայի դիմացից, որն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով, դրոշներով և ցեղասպանությունը նկարագրող պաստառներով, մասնակիցների դեմքերին Հայաստանի ու Արցախի դրոշներն էին պատկերված։ Երթի ժամանակ բաժանվեց տեղեկատվական թրուցիկներ Հայոց ցեղասպանության մասին։ Երթին մասնակցեց Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ` Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը և հենց դեսպանատան մոտ էլ խոսքով ելույթ ունեցավ։ Խոսքով ելույթ ունեցան` ՀԿ Վրաստանի Հայ Համայնքի նախագահ` Արթուր Միրզոյանը, ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչները։ հնչեցին հայրենասիրական երգեր և բանաստեղծություններ։ Դեսպանատան առջև նաև ցուցադրվել է Հայոց ցեղասպանության լուսանկարներ։
Ապրիլի 24-ին, երեկոյան ժամը` 19:00-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական թատրոնում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման հուշ-երեկո։ Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկին, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։