Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 16-ին Իտալիայի Պատգամավորների պալատի «Սալվադորի» սրահում տեղի ունեցավ «Մեծ Եղեռն. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց» խորագրով համաժողովը՝ կազմակերպված Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների կողմից. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության վարչությունից:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին ապրիլի 10-ին Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման համար։ Դեսպանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ու ճանաչման գործընթացը շարունակական է, ինչը պետք է լուրջ ազդակ լինի առ այն, որ այդ հարցում ժխտողական կեցվածքը ոչ մի կերպ չի տեղավորվում 21-րդ դարի արժեհամակարգային իրողություններում: Նա ավելացրեց, որ այս քայլով իտալական կողմը վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայով ստանձնած իր հանձնառությունները և պարտավորությունները ու հավատարմությունը համամարդկային արժեքներին։
Ելույթներով հանդես եկան Իտալիայի քաղաքական, գիտական, մշակութային շրջանակների մի շարք ներկայացուցիչներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծեցին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունման կարևորությունը Իտալիայի հասարակական-քաղաքական շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ապագայում նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում։