|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթը` հատվածաբար:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը եւ հարգում 20-րդ դարի վայրագությունների զոհերի հիշատակը: Մենք վերհիշում ենք, թե 99 տարի առաջ ինչ է տեղի ունեցել, երբ 1.5 միլիոն հայեր կոտորվել և դատապարտվել են մահվան Օսմանյան կայսրության վերջին շրջանում, և սգում ենք բոլոր կորած կյանքերի ու տառապյալ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Մենք միանում ենք ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց հանդիսավոր արարողությանը: Այս կերպ մենք հիշեցնում ենք մեզ մեր ընդհանուր պարտավորությունները, որպեսզի մարդկային պատմության նման մութ հատորները երբեք չկրկնվեն:
Մենք պարծանքով են հիշում նաև մարդասիրական ջանքերը, որոնք գործադրվեցին Ամերիկյան կոմիտեի կողմից Սիրիայի և հայերի համար, որը ֆինանսավորվել էր ամերիկացիների կողմից՝ փրկելով բազմաթիվ հայերի և մնացած այլ համայնքների, ովքեր տեղահանվել են 1915 թվականին»:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, թե ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը «շատ ուժեղ հայտարարություն կլինի»: