կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 16:29
Քաղաքական

Պետք է դիմել այն քայլերին, որ դիմել է նիկոլը, անգամ՝ ռազմավարական օբյեկտներ գրավելուն․ քաղաքագետ

Ընդդիմությանը  քաղաքական  մեծամասնությունը՝ ի դեմս իր առաջնորդի, հենց սկզբից դիտել է թշնամի իրեն։ Նիկոլ Փաշինյանն անկեղծ էր, եթե նախընտրական փուլում, երբ 680 հազար ընտրողներից մեկը հրճվանքով  հարցրեց՝ ի՞նչ եք անելու ընդդիմության հետ, նա սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց և հետևողականորեն, ամենօրյա ռեժիմով իրականացնում է այն հենց այս ամբիոնից։ Երբ գումարվեց այս խորհրդարանի առաջին նիստը, ինձ թվում էր՝ համարժեք պատասխան պետք է ստանար խուլիգանը, չստացավ, ոգևորվեց։ Դեռ այդ հայհոյանքի հոտը գալիս է այստեղից․ ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ  Ռուբեն Հակոբյանը։

Այնուհետև խոսքն ուղղելով ընդդիմությանը՝ նա նշեց․ «Կա՛մ պետք է արմատապես փոխեք ձեր մոտեցումը, կա՛մ պետք է բոլորդ հանձնեք մանդատները։ Այս ամբիոնը պետք է ուժ տա ժողովրդին։ Ձեր ցանկացած խոսք ուշադիր լսում է ժողովուրդը։ Պրոֆեսիոնալ  անբարո ստախոսի հետ գործ ունեք, ի՞նչ հարցուպատասխան, ի՞նչ նախագիծ»։

Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ օրակարգը պետք է լինի չարիքից ազատվելը, և դա փողոցը պետք է անի։

«Պետք է վերջ տալ սեղանի շուրջը նստելու և տակից իրար ոտքերով խփելու քաղաքականությանը։ Անկեղծորեն, մեկ հարց պետք է լինի, պետք է վռնդել այս իշխանությանը, և վերջ։ Վստահ եմ, որ առաջիկայում ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։