|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մոսկվան և Մինսկը մտահոգված են Եվրոպայում լարվածության աճով` կապված այն հանգամանքի հետ, որ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ուժերի ներկայությունը արևելյան ուղղությամբ` ՌԴ-ի սահմանների մոտ, իսկ ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Լավրովի խոսքով` այդ ամենը, անխոս, Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության համար մարտահրավեր է ստեղծում և պահանջում համապատասխան արձագանք` ինչպես Միութենական պետության, այնպես էլ ՀԱՊԿ-ի կողմից: