|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ուկրաինայի, այսպես կոչված, արևմտյան գործընկերները դեմ չեն օգտվել երկրում ստեղծված իրավիճակից և արդեն քայլեր են ձեռնարկում այն մասնատելու ուղղությամբ։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։
Նրա խոսքով՝ Լեհաստանը հատուկ ծրագրեր ունի Ուկրաինայի տարածքի համար և պատրաստվում է յուրացնել սահմանակից երկրի տարածքի մի մասը։
«Ըստ ամենայնի, Լեհաստանն արդեն անցնում է արևմտյան ուկրաինական տարածքները զավթելու գործողությունների։ Դրա վառ հաստատումն էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը Կիև, ինչպես նաև նրա հայտարարությունները, որ լեհ-ուկրաինական սահմանը շուտով կդադարի գոյություն ունենալ»,- ասել է Պատրուշևը Վոլգայի մարզում ազգային անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ: