|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել գազի օգտագործման անվտանգության կանոների պահպանման եհտ կապված, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ
Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է`
Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:
Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:
Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:
Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:
Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112:
Գազի վթարային ծառայություն՝ 1-04»: