Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Հայաստանում, պարզվում է, պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում արտաքին գործերի նախարարությունը: Համենայնդեպս, այդպես է երևում ՀՀ կառավարության կայքի համապատասխան բաժնից:
Օրինակ՝ հունիսի 5-8-ը Երևան-Բիշքեկ-Երևան էկոնոնմ դասի մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.00 դրամ, կամ մոտ 1100 դոլար: Կամ՝ հունիսի 11-17-ը Երևան-Սոֆիա-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երևան-Բեռլին-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ: Մայիսի 26-27-ը Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար էլ վճարվել է 249.000 դրամ և այդպես շարունակ:
Մենք փորձեցինք ճշտել, թե առաջիկա օրերին՝ հունիսի 25-29-ը այս ուղղություններով ինչ արժի մեկ ավիատոմսը, և պարզվեց, որ Երևան-Մոսկվա-Երևանն արժի 105-135 հազար դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի էժան: Կամ Երևան-Բիշքեկ-Երևանն արժի 333 հազար դրամ: Երևան-Բեռլին-Երևանը՝ մոտ 200 հազար դրամ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԳՆ-ի գնած ավիատոմսերի գներն ավելի շուտ համապատասխանում են ոչ թե էկոնոմ, այլ բիզնես դասի գներին, բայց որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, ներկայացնում է որպես էկոնոմ-տոմսեր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: