Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020-ին 505,375 օտարերկրացիների՝ Թուրքիայի տարածք մուտք գործելու փորձերը կանխվել են, իսկ այս տարվա սկզբից մինչ օրս նրանց թիվը 307,850 է: Այսպիսով՝ անօրինական միգրացիայի հոսքի կտրուկ աճի մասին պնդումները թվերով չեն հաստատվում: Այս մասին սեպտեմբերի 6-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Չաթըքլին լրագրողների հետ ճեպազրույցում. հաղորդում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը:
Չնայած Covid-19 կորոնավիրուսային համաճարակի բացասական հետևանքներին՝ 2020 թվականին անօրինական միգրացիայի համար ժամանակավորապես կալանավորվել է 122 հազար մարդ, 2021 թվականի սկզբից 94 915 անօրինական միգրանտ է ձերբակալվել:
«2019-ին աֆղանական ծագում ունեցող 201,437 անօրինական միգրանտներ ձերբակալվեցին, 2020-ին, չնայած համաճարակին, 50,161, իսկ այս տարվա սկզբից՝ 40,098: Թուրքիան միգրանտների հոսքի հետ կապված կանխամտածված անգործություն չի ցուցաբերում, ինչպես որոշ շրջանակներ պնդում են։ Անհիմն պնդումներն առ այն, որ «մեր սահմանները փլուզվել են», անհիմն, անարդար են մեր բանակի, ոստիկանության, ժանդարմերիայի նկատմամբ, որոնք ապահովում են սահմանների անվտանգությունը, ինչպես նաև դրանք վնասում են պետության հեղինակությանը»,- ասել է Չաթըքլըն: