|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Դիմող կազմակերպությունները պետք է հաշվի առնեն իրենց շենքային պայմանները` սանիտարական և հակահամաճարակային նորմերին համապատասխանության առումով, որպեսզի մատուցվող այլ բժշկական ծառայությունները հնարավոր լինի համատեղ իրականացնել կամ դադարեցնել: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել բժշկական անձնակազմի առկայությունը, որն այս պահին ընդգրկված չէ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում այլ բժշկական կենտրոններում»: