Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-07-07 12:28
Աշխարհ

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպանին

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիայի դեսպանին

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադըր Ժապարովի հանձնարարականի համաձայն՝ այս տարվա հուլիսի 6-ին Ղրղզստանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Դողանը կանչվել է Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն. հաղորդում է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին գրություն է հանձնվել՝ կապված Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Օրհան Ինանդըի ձերբակալման և Թուրքիայի Հանրապետություն տեղափոխման թուրքական կողմի գործողության հետ:

Ղրղզական կողմը մատնանշել է նման գործողությունների անթույլատրելիությունը, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն ու նորմերը, այդ թվում՝ մարդու իրավունքները և ազատությունները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու միջազգային դաշնագրում:

Ղրղզական կողմը թուրքական կողմին կոչ է անում վերադարձնել Ինանդըին Ղրղզստանի Հանրապետություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նրա հետ պատշաճ վերաբերմունք ապահովելու և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան նրա նկատմամբ բռնության և նվաստացուցիչ գործողությունների օգտագործումը կանխելու համար:

Դողանն իր հերթին շեշտել է, որ  Ինանդըն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է և ճանաչվում է բացառապես որպես Թուրքիայի քաղաքացի: Միաժամանակ, նա նշել է, որ թուրքական կողմը չի հայտարարել Ղրղզստանի Հանրապետության տարածքում նշված գործողությունն իրականացնելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ: