|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այս վերաբերմունքը չեմ կարողանում հասկանալ, ի՞նչ է նշանակում՝ բիզնեսին անընդհատ դեմ արտահայտվել, տնտեսվարողի մասին վատ արտահայտվել․ Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
«Շատ լավ է, թող բիզնեսը զարգանա, աճի»,- ասաց պատգամավորը։
Ստամբուլյանը ողջունում է Էկոնոմիայի նախարարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չի վճարվի, թեպետ մտահոգություն ուներ, որ պետբյուջեի վրա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ։
«Քննարկման արդյունքում պարզ է դառնում, որ կարող է քանակ ավելանալ, և շահութահարկի տեսքով մենք ունենք ավելի մուտքեր բյուջե։ Պարո՛ն Աղազարյան, բիզնեսի հանդեպ Ձեր այդ վերաբերմունքը ուզում եմ վերացնեք, որովհետև մենք պետք է բիզնեսը գնահատենք, ամեն ինչ անենք, խթանենք»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։