կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 17:56
Քաղաքական

Իշխանությունը հոգեվարքի մեջ է․ Հռիփսիմե Ստամբուլյան

Իշխանությունը հոգեվարքի մեջ է․ Հռիփսիմե Ստամբուլյան
Իշխանությունը հոգեվարքի մեջ է:
 
Այսօր Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։
 
Սիրելի´ հայրենակիցներ, եկել է գործելու ժամանակը, սա բոլորիս պայքարն է:
 
ԱԺ-ում իր վերջին ելույթով ու առաջ քաշած մոտեցումներով Նիկոլ Փաշինյանը փորձեց, ահաբեկելով սեփական ժողովրդին, մարսեցնել հերթական զիջումներն ու հող հարթել թուրք-ադրբեջանական օրակարգի լիարժեք իրագործման համար:
 
Նիկոլը պատերազմի ու պարտության կուսակցության առաջնորդն է։ 44–օրյա պատերազմը բերեց Նիկոլը։ Սա Նիկոլի պատերազմն էր ու Նիկոլի պարտությունը, և այդ ամենին նա ուզում է փայատեր դարձնել հենց քեզ, սիրելի´ հայ ժողովրդ:
 
Նիկոլը 2018–ից խոսում էր խաղաղության օրակարգի մասին, բայց բերեց պատերազմ։ Հիմա էլ է նույնն անում։
 
Պահն օրհասական է, յուրաքանչյուր հայ պետք է ոտքի կանգնի, սա համազգային պայքար է:
 

Հռիփսիմե Ստամբուլյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր