Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրանից հետո ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում մնացած խաղաղ բնակիչների, ինչպես նաև ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը ոչ մի արձագանք չի գտել միջազգային հանրության, կառույցների կողմից։
Երեկ Եվրախորհրդարանի հոլանդական «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Պետեր Վան Դալենը, առաջինը իր պաշտոնակիցների միջից, արձագանքել է օրերս համացանցում տարածված այն դաժան տեսագրության, որում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը կտրում հայ ծերունու գլուխը։
«Ազերի զինվորը գլխատում է հայ ծերունուն։ Պատերազմական հանցագործություն, որին աջակցում է օսմանյան բռնակալ Էրդողանը։ Ճիշտ ժամանակն է, որ ԵԽ–ն մի շարք պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ»,– իր թվիթերյան էջումգրել է ԵԽ պատգամավորը։
Նշենք, որ այս գրառումն արդյունք էր հայերի (և պրոհայկական օգտատերերի) կողմից «Թվիթե»-ում իրականացվող աշխատանքների՝ միջազգային հանրության ուշադրությունն ուղղորդելու դեպի ադրբեջանա–թուրքական ահաբեկչական գործողությունները։