Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք նշեցիք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերաբերյալ որոշակի աշխատանքներ են կատարվել 2021 թվականին։ Ես կցանկանայի բարձրաձայնել այն, որ, առնվազն տպավորությունը, որ ստանում եմ, այնտեղ անելիք դեռ շատ կա․ Ազգային ժողովում պետաիրավական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:
«Անելիքներ կան՝ կարծես աշխատակազմի հաստիքացուցակի համալրման խնդիրներից մինչև ամենատարրականը՝ էթիկայի նորմերի սահմանում: Հիմա, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունենար էթիկայի նորմերը հանրային ծառայողների, բարձրաստիճան ծառայողների վերաբերյալ հաստատված, վստահ եմ, որ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում կոնկրետ կառավարության անդամի նկատմամբ էթիկայի նորմերի խախտման հստակ հիմքերն առկա էին, բայց ստացվում է, որ հիմա դա հնարավոր չէ անել, որովհետև մինչ օրս այդ նորմերը հաստատված չեն»,- ասաց պատգամավորը:
Ամբողջականը՝ տեսանյութով: