Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Ակնհայտ էր, որ «ոչ մի քննադատություն» թուրքիային իշխանական մեխանիզմը տրամաբանություն ուներ: Տրամաբանության հիմքը վերջնական դրվեց օրեր առաջ, կրկին գաղտնի ձևով Բաթումիում, իսկ գաղտնազերծվեց` այսօր: Գաղտնազերծողը 44-օր բայրաքթարներով, վարձկաններով մեր դեմ պատերազմող, միջազգային հանցագործ էրդողանն էր: Ֆիքսենք ոչ թե հայ պաշտոնյաներն են բարձրաձայնում այս «նորությունը», այլ թուրքերը..:
Պարզվում է Հայաստանում իշխանական ուժը, որը պարտավոր է պաշտպանել միայն Հայաստանի շահերը` բառացի խնդրում է հանդիպում միջազգային հանցագործից, դրա դիմաց էլ ստանում նախապայմաններ: Հայաստանի գործադիր իշխանությունը ոչ թե զբաղվում է օրհասական լրջագույն խնդիրներով, մեր տարածքից առևանգված հայրենակիցներով, երկրի անվտանգությունը վերականգնելով, այլ խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից:
Վստահ եմ այս ամենի ժամանակագրությունը ևս պատահական չէր...»,- գրել է նա: