կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-14 20:40
Առանց Կատեգորիա

Լ. Տեր-Պետրոսյանի բաբելոնյան նոր աշտարակաշինության մասնակիցներն ինքնաբացահայտվեցին

Լ. Տեր-Պետրոսյանի բաբելոնյան նոր աշտարակաշինության մասնակիցներն  ինքնաբացահայտվեցին

«Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը և, շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը:  …Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենա…»:

Սա Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի կոդավորումն է՝ հրապարակված 2015 թ.:

Այսպիսով՝ Հին Կտակարանի Ծննդոց գրքում նշված աշտարակաշինության բոլոր նոր ճարտարապետները հերթով մեկտեղվում են և բացահայտվում: Այդ շարքում Էդմոն Մարուքյանն ամենևին էլ միակը կամ առաջինը չէ: Ընդամենը հերթականն է: Հիշենք՝ իրենց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կոչվածին, ով լոզունգներով իրեն հռչակել է մի նոր բևեռ, ում պատկանում է նաև «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Հիշենք Վազգեն Սարգսյանի եղբայր և Պուտինի դեմ խոսող Արամ Սարգսյանին, ում հայրենի գյուղը հենց Դավալուն է (Արարատը):

Եվ ահա Նիկոլի՝ հակառուսական և թուրքասիրական քարոզին արդեն բացահայտորեն լծվեց նաև Էդմոն Մարուքյանը՝ բացահայտելով, որ «Ելք»-ից ցանկացածը կարող էր լինել Նիկոլի փոխարեն:

Այսպիսով՝ բաբելոնյան աշտարակի բոլոր նոր շինարարներն ինքնաբացահայտվեցին, ինչի համար կարող ենք շնորհակալություն հայտնել Լ. Տեր-Պետրոսյանին: Մնում է պարզել՝ ինչու՞ են Լ. Տեր-Պետրոսյանի բաբելոնյան աշտարակաշինության նոր շինարարները փորձում օգտագործել Հայկ նահապետին որպես խորհրդանիշ, որը հաղթել է Բաբելոնին:

ՌԴ Կալուգայի շրջանում հերթական անգամ այրվեց բաբելոնյան աշտարակի մակետը: Նախաձեռնությունն իրականացվում է վերջին տարիներին (հիշենք՝ Լ. Տեր-Պետրոսյանը նշված կոդավորված պլանը հանրայնացրեց 2015 թ.): Կալուգայի նախաձեռնությամբ  հերթական անգամ ասվեց՝ այս ամենը հենց բաբելոնյան նոր աշտարակաշինություն է, այն է՝ Բելի ծնունդները դուրս են եկել մարդկության դեմ: Եվ ինքնուրույնության, սուվերենության ձգտող կամ դրա համար կռվի ելած ցանկացած ղեկավար հռչակվում է «դիկտատոր», ենթարկվում հարձակման արևմտյան աշխարհը գրաված գլոբալիստների կողմից (հիշենք՝ Իրանին և այլոց): Այսօր հերթը հասել է բաբելոնյան նոր աշտարակաշինությանը դիմադրող Ռուսաստանին, և դա է Բելի ճտերի՝ ՌԴ-ի դեմ համախմբվելու հիմնական պատճառը:

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ այս փուլում տեղի ունեցողը մի նոր Հայկի ու Բելի պատերազմ է։ Իսկ թե ով է Հայկի, ով՝ Բելի դերում, մտածող ընթերցողի համար դժվար չէ կռահելը:

  Վ. Սարգսյան