|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 27-29-ը ՌԴ Վորոնեժ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի քոլեջների «Անտրե» փառատոնը: Փառատոնին մասնակցել է 7 երկրի պատվիրակություն` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից:
Փառատոնին մասնակցած` Երևանի պարարվեստի պետական քոլեջի հինգ սաները` Սաթենիկ Ղազարյանը, Ռուզաննա Կլեչյանը, Դավիթ Կղբելյանը, Անահիտ Աֆաջանյանը և Համլետ Միրզոյանը, փայլուն ելույթներով հանդես են եկել և արժանացել հեղինակավոր ժյուրիի բարձր գնահատականին: Հատկապես բարձր է գնահատվել քոլեջի պարուսույցների աշխատանքը: Փառատոնի ծրագրում ընդգրկված էին վարպետության դասեր, որոնք վարել են Մոսկվայի պարարվեստի ակադեմիայի պարուսույցները:
Ծրագրի շրջանակում Վորոնեժի օպերայի և բալետի թատրոնում անցկացվել է նաև համերգ: Հայ պատվիրակներն անվանական հրավերներ են ստացել` տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթներին և փառատոներին մասնակցելու համար: