|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Օրերս Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Բիբիգուլ Տոլեգենովայի անվան դասական մեներգեցողության 7-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցել են նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ Մանե Գալոյանը և Հայկ Թոնգուրյանը: Մրցույթում Մանե Գալոյանն արժանացել է 1-ին և «Ղազախական կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարող» հատուկ մրցանակների, իսկ Հայկ Թոնգուրյանին շնորհվել է 2-րդ մրցանակ:
Մրցույթին մասնակցում էին ԱՊՀ երկրներից 60 մեներգիչներ: Ժյուրիի կազմում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը: