|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր Ազատության հրապարակում կայացավ «Դեմ եմ» շարժման նախաձեռնած հավաք-հեծանվաերթը:
Ակցիայի նպատակն էր կրկին իրազեկել և բացատրել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու անհրաժեշտությունը: Թեև այս ակցիան, նախորդի համեմատ, սակավամարդ էր, սակայն, այնուամենայնիվ, մասնակիցներին հաջողվեց որոշ քաղաքացիների իրազեկել մարտի 22-ին կազմակերպվելիք հանրահավաքի մասին:
Հեծանվաերթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին քաղաքի կենտրոնի բանուկ փողոցներով և անցորդներին գեղեցիկ ձևավորված իրազեկման թերթիկներ բաժանեցին:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: