Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների գործընթացը Հայաստանի համար լի է սպառնալիքներով և անորոշություններով․ այս առումներով մտահոգությունը մեծ է, և նաև լրջորեն մտահոգված ենք Արցախում տեղի ունեցող և՛ անվտանգային, և՛ հումանիտար աղետով՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում։
Նա ներկայացրեց խորհրդարանական ընդդիմության կոնկրետ նախաձեռնությունները թե՛ Արցախում լարվածության, թե՛ ՀՀ-ում պարենային անվտանգության թեմաներով։
«Քննարկելով այս օրերին ստեղծված վիճակը, խորհրդարանական ընդդիմությունը հանդես է գալիս մի քանի հրատապ նախաձեռնություններով․ նախ՝ պաշտոնական այց տեղի կունենա Արցախ՝ վաղը կամ մյուս օրը, երկրորդ՝ պահանջել ենք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հրատապ նիստ, երրորդ՝ հանդես ենք եկել առաջիկա քառօրյայում հրատապ նիստ գումարելու պահանջով՝ Արցախում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակի թեմայով, որտեղ պահանջել ենք, որ ՀՀ փոխվարչապետը և արտաքին գործերի նախարարը ներկայանան և հաշվետվություն տան, չորրորդ՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախաձեռնում ենք պարենային անվտանգության թեմայով նիստ, հինգերորդ՝ աշխատանք ենք սկսում միջազգային գործընկերների հետ՝ փորձելով նրանց ներկայացնել ստեղծված իրավիճակը, նաև նախաձեռնելու ենք խորհրդարանական լսումներ այս թեմայով, հաջորդ քայլը լինելու է հայ-թուրքական սիլիբիլիի թեմայով լսումները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ընդդիմությունը օգտվելու է իրեն ընձեռված բոլոր գործիքներից։
Մանրամասն՝ տեսանյութում․