Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզի բնակիչները կանգնել են գյուղմթերքի իրացման լուրջ խնդրի առաջ: Մարզի գյուղերի մեծ մասում բնակիչներն այս ժամանակահատվածում հիմնականում զբաղվում են կանաչեղենի մշակությամբ, սակայն այն չկարողանալով վաճառել՝ քաղում թափում են:
Տեղեկացնենք, որ գյուղացիները մինչ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարողանում էին միջնորդ կազմակերպությունների կամ անհատների միջոցով կանաչեղենն արտահանել Ռուսաստան, եւ այդ պատճառով շուկայում այն քչացել էր։ Վերջին օրերին կանաչեղենի արտահանման ծավալները բավականին նվազել են, շուկայում վաճառքի կանաչին շատացել է, այդ պատճառով գյուղացիների մեծ մասը մեկ կապ hամեմը կամ մաղադանոսը վաճառում է 20-40 դրամով:
Այն բնակիչները, որոնք չեն ցանկանում իրացնել այդ գնով, հիասթափված քաղում եւ թափում են այն աղբանոցը: Բայց, մյուս կողմից, կանաչին 20–40 դրամով գյուղացին է իրացնում, իսկ վերավաճառողները գալիս են գնում եւ 150-200 դրամով են վաճառում: Դե արի ու 20-40 դրամանոց կանաչեղենի վաճառքից գոյացած գումարով տուն պահիր»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում