Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
««Ժողովուրդ» oրաթերթը տեղեկացավ, որ երեկ գրություն է ուղարկվել ՀՀ բոլոր բուժսպասարկում իրականացնողներին՝ տեղեկացնելով, որ ՀՀ տարածքում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու համար այսուհետ պետք է վճարեն: Այս համակարգի մասին շատ է խոսվել, ըստ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի՝ այն առավել թափանցիկ է դարձնում բուժսպասարկման համակարգը և պարտադիր է բոլոր հիվանդանոցների համար: Ու հիմա պարզվում է, որ այդ պարտադիր թափանցիկության համար հիվանդանոցները պետք է նաև վճարեն՝ իրենց շրջանառության մինչև 1.5 տոկոսի չափով: Բայց վճարում են ոչ թե պետբյուջե, այլ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» անհայտ ՓԲԸ-ին: Թե ով է որոշել այս գինը, ինչու այդքան ահռելի գումարներ պետք է վճարվեն անհայտ ՓԲԸ տնօրեն Ավետ Մանուկյանին, անհայտ է: Փաստն այն է, որ բուժսպասարկում իրականացնողները լրջագույն խնդրի առջև են կանգնել և հատկապես մարզերում, որ «հիվանդ են փախցնում» միմյանցից, հրաժարվում են կառավարության այս պահանջը կատարել: Իսկ նախարարությունից էլ պարզաբանում են, թե էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը անփոխարինելի է, և բոլորը պետք է հնազանդվեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: