| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական լրատվամիջոցների նկատմամբ: Համապատասխան հրամանագիրը նա ստորագրել է երեքշաբթի՝ մարտի 23-ին: Փաստաթղթի տեքստը հասանելի է պետության ղեկավարի պաշտոնական կայքում. գրում է Lenta.ru-ն:
Երեք տարի ժամկետով սահմանափակող միջոցներ կկիրառվեն ՏԱՍՍ գործակալության, «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության, Gazeta.ru և Utro.ru լրատվական պորտալների, Lenta.ru- ի և SMI2 ագրեգատորի նկատմամբ:
Խոսքը ակտիվների արգելափակման, առևտրային գործողությունների սահմանափակման, Ուկրաինայից կապիտալի դուրսբերումը կանխելու, հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման սահմանափակման կամ դադարեցման և հանրային հեռահաղորդակցական ցանցերի օգտագործման մասին է: Կկիրառվեն նաև այլ սահմանափակումներ, ներառյալ՝ ֆինանսական գործարքների կասեցումը, ինտերնետ-մատակարարների արգելումը:
Ուկրաինայի ղեկավարը գործի է դրել երկրի Անվտանգության խորհրդի՝ սահմանափակումների վերաբերյալ որոշումը: Պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, Դաշնության խորհրդի անդամ Լյուդմիլա Նարուսովան, սենատորներ Օլեգ Ցեպկինը, Իրինա Ռուկավիշնիկովան, Ալեքսանդր Կառլինը, Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնյաներ և այլք:
Պատժամիջոցներ են սահմանվել նաև ֆրանսիացի երեք եվրապատգամավորի նկատմամբ:
Հրամանագրի լրացուցիչ նյութերում ասվում է, որ սահմանափակող միջոցառումները երկարացվել են 81 ընկերությունների և 26 ֆիզիկական անձանց նկատմամբ: