Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչ վերաբերում է ամբողջ աշխարհից վարձկաններ հավաքելուն ու Ուկրաինա ուղարկելուն, մենք տեսնում ենք, որ նրանք չեն թաքնվում, Ուկրաինայի արևմտյան հովանավորները, ուկրաինական ռեժիմը դա չեն թաքցնում, դա անում են բացահայտ՝ արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես՝ ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դե ինչ, պետք է ընդառաջել նրանց և օգնել տեղափոխվել պատերազմական գոտի»,- ասել է Պուտինը:
Պաշտպանության նախարար Շոյգուն, իր հերթին, նրան ասել է, որ Մերձավոր Արևելքից ստացվել է «մոտ 16000 դիմում կամավոր մասնակցության համար» ռուսական հատուկ գործողությանը։