| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում 2017-ին արձանագրվել է տուբերկուլոզով հիվանդացության 691 դեպք, որը 129-ով ավելի քիչ է, քան` 2016-ին գրանցված դեպքերի թիվը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը: Նրա խոսքով` 2006-ից սկսած` յուրաքանչյուր տարի տուբերկուլոզով հիվանդացության և դրանից մահացության կայուն նվազում է արձանագրվում:
«Տուբերկուլոզի բուժման հայաստանյան փորձը համարվել է Արևելյան և Արևմուտքի երկրների համար օրինակելի փորձ: Իսկ 2016-ին Հայաստանը դուրս է եկել այն 18 երկրների շարքից, որտեղ հիվանդացության բարձր մակարդակ էր արձանագրվու»,-ասաց Հայրապետյանը: Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանում կանանց և տղամարդկանց մոտ տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը կազմում են 1/3 հարաբերակցությամբ:
Հայրապետյանը նշեց, որ տուբերկուլոզով հիվանդների 25 տոկոսն աշխատանքային միգրանտներն են:
«2017-ին տուբերկուլոզից մահացության 55 դեպք է գրանցվել, որը 7 դեպքով ավելին է, քան 2016-ի ցուցանիշը: Սա, սակայն, պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարի ավելացել էր ՄԻԱՎ-ով հիվանդացության դեպքերը: Այսինքն` արձանագրված մահվան դեպքերի ավելացման պատճառը նաև համակցված` ՄԻԱՎ-տուբերկուլոզով վարակված մարդկանց թվի ավելացումից է կախված եղել»,-ասաց Հայրապետյանը: