Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամերիկյան զովացուցիչ ըմպելիքներ արտադրող The Coca-Cola Company ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Coca-Cola ընկերությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է բիզնես գործունեությունը Ռուսաստանում։ Ընկերությունն ընդգծել է, որ իրենք շարունակելու են հետևել Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացմանը։
PepsiCo-ն նույնպես դադարեցնում է Ռուսաստանում խմիչքների վաճառքը, ինչպես նաև գովազդային գործունեությունը, սակայն մանկական սննդի վաճառքը կշարունակվի։ Այս մասին ասվում է ընկերության գործադիր տնօրեն Ռամոն Լագուարտայի՝ երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։ PepsiCo-ն այս որոշումը բացատրում է Ուկրաինայի իրադարձություններով։
«Մենք հայտարարում ենք Pepsi-Cola-ի և մեր խմիչքների, այդ թվում՝ 7Up-ի և Mirinda-ի վաճառքը Ռուսաստանում դադարեցնելու մասին: Մենք նաև դադարեցնում ենք ներդրումները և բոլոր գովազդային գործունեությունը Ռուսաստանում։ Մեր պարտականությունն է շարունակել առաջարկել մեր մյուս ապրանքները Ռուսաստանում, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչպիսիք են կաթը և մանկական սնունդը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: