կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 21:14
Քաղաքական

Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու ստեղծումը հակամարտության ընդլայնման կարող է հանգեցնել. Բլինքեն

Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու ստեղծումը հակամարտության ընդլայնման կարող է հանգեցնել. Բլինքեն

ԱՄՆ-ը կարծում է, որ Ուկրաինայի օդում ոչ թռիչքային գոտու ստեղծումը հակամարտության ընդլայնման կարող է հանգեցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում է CNN-ը։

«Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այս պատերազմին որքան հնարավոր է շուտ վերջ տրվի, տառապանքներին որքան հնարավոր է շուտ վերջ տրվի։ Եվ այն, ինչ մենք չենք ուզում, դա (պատերազմը) ընդլայնելն է մեր երկրներում, մեր տարածքում։ Ոչ թռիչքային գոտին, եթե շատ պարզ ասենք, նշանակում է, որ եթե ռուսական ինքնաթիռները խախտեն գոտին, մենք պետք է խփենք դրանք։ Իսկ դա կապված է մեր երկրների եւ Ռուսաստանի միջեւ ուղղակի հակամարտության եւ, հետեւաբար, ավելի լայն պատերազմի հետ, որը չի համապատասխանում որեւէ մեկի, այդ թվում՝ ուկրաինացի ժողովրդի շահերին»,- ասել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ 350 մլն դոլարի պաշտպանական աջակցության 70%-ը, որը նախագահ Ջո Բայդենը լիազորել է վերջին շաբաթներին, «արդեն ուկրաինացիների ձեռքում է եւ շատ արդյունավետ օգտագործվում է»։

Ելույթ ունենալով Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում՝ Բլինքենն ասել է, թե ակնկալում է, որ ԱՄՆ Կոնգրեսը «շատ արագ» 10 մլրդ դոլարի շտապ օգնություն կտրամադրի, եւ դա կուղղվի «անվտանգության ոլորտում լրացուցիչ օգնությանը», «մարդասիրական օգնությանը՝ ինչպես Ուկրաինայի ներսում, այնպես էլ դրսում», եւ «ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրապնդելու հետագա ջանքերին»։