կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 11:48
Հասարակություն

Խրամորթի բնակիչների վրա հակառակորդի կողմից կրակահերթ արձակելու գործը վարույթ ընդունվեց

Խրամորթի բնակիչների վրա հակառակորդի կողմից կրակահերթ արձակելու գործը վարույթ ընդունվեց

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարութ է ընդունվել ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի աձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող նույն գյուղի բնակիչներ՝ Ապրես Մինասյանի, Շահեն Բեգլարյանի և տրակտորով հերկ կատարող տրակտորիստ՝ Կարեն Մելքումյանի ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն գնդակները միայն տրակտորին դիպչելու և արդյունքում վնասելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքի առթիվ ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է: