Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չգիտեմ, ինչ են ուզում տալ, կամ չտալ... Սկզբում ասեցին՝ Խրամորթ. հիմա էլ Փառուխի անունն է շրջանառվում: Մի բան հաստատ գիտեմ, որ Խրամորթի ուղղությունում դիրքերից մերոնց հանել են ու հիմա այդ դիրքերը հսկում են ռուսները, իսկ այդ հանգամանքը երկու տեսանկյունից կարելի է դիտարկել՝ հնարավոր է, ռուսները մեզ հանել են դիրքերից ու իրենք կանգնել մեր փոխարեն, որպեսզի թուրքերը ձենները կտրեն, կամ մերոնց հանել են, որ տալու դեպքում ոչ մեկն էլ չիմանա՝ ինչ տվեցին, ինչ` չէ...
Ամեն դեպքում, անտանելի է դառնում անորոշությունը, որի մեջ ապրում ենք հստակություն մտցրեք, պարոններ: Անվտանգության խորհուրդ (առաջինը նշում եմ ձեզ, քանի որ ըստ խոսակցությունների, ձեր նիստում է այդ հարցը որոշվում), Ազգային անվտանգություն, Արցախի բանակ և այլն:
Հանդես եկեք կոնկրետ հայտարարություններով: Իրավիճակը բոլոր առումներով պետք է հսկելի լինի, հասարակ բնակիչների համար՝ ճիշտ տեղեկություն ունենալու իրավունքով, իսկ ձեզ համար՝ ցանկացած սխալ տեղեկություն ժամանակին կանխելու ձևով:
Բելա Լալայան
Լրագրող, հասարակական գործիչ