Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասկերանի շրջանի սահմանամերձ Խրամորթ գյուղում վառելիքի՝ բենզինի խնդիր կա։ Բենզինով շահագործվող մեքենաներն արդեն մի քանի օր է՝ չեն աշխատում, բենզին հատկացվում է միայն շտապօգնության եւ փրկարար ծառայության մեքենաներին։
«Վառելիք չունենք, սպասում ենք ճանապարհի բացմանը։ Օրինակ, համայնքին պատկանող երեք մեքենաներն էլ բենզինով են աշխատում, բայց այս օրերին դրանք էլ չեն աշխատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ գյուղի խանութները կիսադատարկ են, առաջին անհրաժեշտության մթերքների պակաս կա։
«Գյուղում խուճապ չկա, ընդհանուր առմամբ լավ է, միայն թե մթերքի պակաս կա։ Եթե սենց շարունակվի, մի քանի օր հետո բան չի լինելու։ Էսօր խանութպանն ասում էր, որ շաքարավազը, ձեթը վերջանում է, իսկ կարտոֆիլ, կաղամբ ու այլ բանջարեղենը՝ վաղուց վերջացել է»,– պատմեց Խրամորթի ղեկավարը։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակվելու հետեւանքով խրամորթցի Մասիսն ու Լեռնիկը իրենց կանանց հետ մնացել են Հայաստանում, իսկ նրանց անչափահաս երեխաները՝ Խրամորթում։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրանք բուժզննության համար էին եկել Հայաստան ու չէին հասցրել վերադառնալ գյուղ, երբ ադրբեջանցիները փակել էին Ստեփանակերտ– Գորիս մայրուղին։ Երեխաներին այժմ խնամում են բարեկամները։ Խրամորթում հույս ունեն, որ ճանապարհը շուտով կբացվի։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Դեկտեմբերի 13–ին էլ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ին, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ առանց որեւէ նախապայմանի, առանց իրենց կողմից որեւէ զիջումների, Ադրբեջանը վերականգնել է գազի մատակարարումը:
Աղբյուրը՝ NEWS.am