Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ այսօր՝ մարտի 7-ին, թշնամու զինուժի կողմից ականանետերից բացված կրակից հետո ադրբեջանական լրատավամիջոցները սկսել են ապատեղեկատվություն տարածել, թե իբր Խրամորթից տարհանում են խաղաղ բնակչությանը։
«Արցախպրես»-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը ոչ միայն հերքեց լուրը, այլև նշեց, որ խրամորթցիների մոտ խուճապային տրամադրություն չկա։
«Վերջին օրերին Խրամորթի շուրջը թշնամու կազմակերպած թիրախային «օպերացիայի» նպատակը գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծելն էր, որի հետևանքով մարդիկ պետք է լքեին իրենց բնակավայրը։ Հավաստիացնում եմ, որ, անկախ իրավիճակի սրացումից, խրամորթցիների մոտ նման տրամադրություն ու ցանկություն չկա, նրանք ամուր են կառչած հայրենի հողին»,- ասել է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում՝ Խրամորթում ապրող բնակչության անվտանգությունն էլ ավելի բարձրացնելու համար ձեռնարկվում են լրացուցիչ քայլեր, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամկազմի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը`արձակելով 2 ական: