|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նախագահն է ընտրել Քաթարի վետերան դիվանագետ Նասեր Աբդել Ազիզ ալ Նասերին:
ՄԱԿ-ում աշխատող դիվանագետների խոսքերով` նա դժվար թե բարդություններ ստեղծի արեւմտյան պետությունների համար. տեղեկացնում է mignews.com-ը:
Նասերը, որը ՄԱԿ-ում Քաթարի ներկայացուցիչն է 1998 թվականից, կփոխարինի շվեյցարացի Յոզեֆ Դայսին սեպտեմբերին: Միաձայն ընտրվելով` Նասերը 192 անդամ երկրների ներկայացուցիչներին հայտարարել է, որ պատրաստվում է կամուրջ լինել զարգացած, զարգացող եւ քիչ զարգացած երկրների միջեւ: Նա հավելել է, որ հիմնական ուշադրությունը սեւեռելու է աշխարհի առջեւ այսօր ծառացած կարեւորագույն հարցերում կոնսենսուսի ձեռքբերմանը: Այդ հիմնախնդիրներն են` զինված հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, պայքարը աղքատության դեմ, բնական աղետների հետեւանքների վերացումը: