|
Փոխարժեքներ
30 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
Նորվեգիան զենք կուղարկի Ուկրաինային՝ դառնալով վերջին եվրոպական երկիրը, որը դա արել է ռուսական ներխուժումից հետո։
Այս որոշումը չեղարկում է պատերազմի մեջ կամ զինված հակամարտության սպառնալիքի տակ գտնվող եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներին զենք մատակարարելուց հրաժարվելու Նորվեգիայի քաղաքականությունը, որը 1950-ականներից է սկսվել, գրում է Reuters-ը։
Նորվեգիան M72 հակատանկային մինչեւ 2000 միջոց կտրամադրի, ասվում է կառավարության հայտարարության մեջ։ «Նորվեգիան խիստ քաղաքականություն է վարում ռազմական տեխնիկայի արտահանման հարցում, սակայն Ուկրաինան այժմ բախվում է արտակարգ հանգամանքների»,- ասել է վարչապետ Յոնաս Գար Շտյորեն։
Կիրակի օրը Նորվեգիան հայտարարել է, որ դուրս կբերի իր սուվերեն հիմնադրամը Ռուսաստանից եւ խոստացել է սաղավարտներ, զրահաբաճկոններ ու այլ սարքավորումներ ուղարկել Ուկրաինա: