կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 14:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չկա անվտանգություն՝ ժողովրդավարությունը չի զարգանա տվյալ երկրում․ Մհեր Գարագաշյան

Կանադայի հայ համայնքը բավականին ակտիվ է, որ հայ-կանադական հարաբերությունները մնան ուժեղ և երթալով զարգացում արձանագրեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Կանադայի ԿԿ ներկայացուցիչ Մհեր Գարագաշյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Նա նշեց, որ Կանադայի ու Հայաստանի միջև պաշտոնական կապերի հաստատման 30-ամյակն է նշվել, և Կանադայի պետությունը միշտ բարեկամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ։

Պատերազմից հետո Կանադան հատուկ պատվիրակ է ուղարկել հանձինս Ստեֆան Դիոնի, որը վաստակավոր պետական գործիչ է, դեսպան է, ԱԺ անդամ է եղել, նախարար։ Նա այս օրերին Հայաստանում է, որ կարողանա բանակցել, վերաքննել Հայաստանի ժողովրդավարական պրոցեսները։

Գարագաշյանն ասաց՝ երբ իրենք հանդիպել են հատուկ պատվիրակի հետ, մի քանի անգամ շեշտել են, որ այսօր իրենց ամենաշատը հուզող հարցը Հայաստանի անվտանգությունն է և եթե չկա անվտանգություն, ժողովրդավարությունը չի զարգանա տվյալ երկրում։

Նա նաև վստահեցրեց, որ պատվիրակը միշտ պատրաստ է լսելու իրենց առաջարկները, թե ինչ ձևով ինքը կամ Կանադայի կառավարությունը կարող են օգտակար լինել Հայաստանի ժողովրդին։

Մանրամասն՝ տեսանյութում․