|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Թեև ԱԱԾ-ն հերքեց Մեղրի համայնքի Կուրիս գյուղի հատվածում ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը, սակայն դրանից կրքերը առանձնապես չեն հանդարտվում:
Պատճառն այն է, որ, նախ, պետական մարմինների նկատմամբ վստահությունը չափազանց ցածր է, և շատերը նույնիսկ պաշտոնական հերքումներից հետո խորը կասկածներ ունեն:
Երկրորդ՝ միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է, ու ցանկացած պարագայում անվտանգության սպառնալիքը մշտապես օդում կախված է»։ա