Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասնական Վարդենիս» ընդդիմադիր դաշինքի առաջին համար Արամ Հարությունյանը ձերբակալվել է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություներում հաղթելուց հետո։
Բանն այն է, որ ընդդիմադիր դաշինքները կոալիցիա են կազմել և մանդատների բաշխմամբ հաղթել ՔՊ-ին։ Բայց ՔՊ-ն, դիմելով ԿԸՀ, վերահաշվարկ է պահանջել և 1 ձայնի տարբերությամբ ընդդիմությունից խլել 1 մանդատ, որն էլ որոշիչ է դարձել համայնքապետի ընտրության հարցում։
Այս պահին իշխանությունն ու ընդդիմությունը հավասար մանդատներ ունեն՝ 13-13, և պետք է ղեկավար նշանակվի իշխանությունից, քանի որ ՏԻՄ և ԸՕ հիմնադրույթների համաձայն, ձայների հավասար բաշխման դեպքում անցնում է տարիքով ավագը։
«Նկատի ունենալով մեր կոլացիոն համաձայնության դաշինքի առաջին համարի թեկնածուի և նրանց 3-րդ համարի թեկնածուի տարիքը՝ ավագը համարվում է նրանց 3-րդ համարի թեկնածուն։ Բայց այս պահին իրավիճակը պարզ չէ, քանի որ մենք դիմել ենք վարչական դատարան»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Ավազան» մարզային կոմիտեի ներկայացուցիչ և «Միասնական Վարդենիս» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Ադամ Մխիթարյանը։
Դատական նիստը տեղի է ունենալու այսօր։ Ընդդիմադիր դաշինքը պահանջում է, որ վերահաշվարկ իրականացնեն Վարդենիսի տարածքի բոլոր՝ 39 տեղամասերում, քանի որ իշխանական ուժի պահանջով մնացած 6 ընտրատածքում հաշվարկը իրականացվել է և 1 ձայնի տարբերությամբ կրճատվել «Միասնական Վարդենիս» դաշինքի 1 մանդատը։
«Հավատացած ենք, որ վերահաշվարկից հետո ձայների փոփոխություն կլինի և մեր մանդատը կվերդարձվի»,-ասաց Ադամ Մխիթարյանը։
Վերահաշվարկ պահանջում են վարչական դատարանում, քանի որ ԿԸՀ-ն մերժել է դիմումը՝ պատճառաբանելով ժամկետի ուշացումը։
«Այն ընտրազանգվածը, որն ընտրել էր ընդդիմադիր կուսակցություններին և դաշինքներին պատրաստ էր շարունակական ակցիաներ իրականացնել, բայց սահմանային իրավիճակի լարվածության պատճառով դադարեցվեցին ակցիաները և գնացինք օրենսդրական ճանապարհով։ Գնալու ենք իրավական ճանապարհով, որ մեզ 7000 քվե տված ընտրողներին չհիասթափեցնենք, քանի որ նրանք հույս են կապել ընդդիմադիր դաշինքների հետ»,-ասաց Ադամ Մխիթարյանը։
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ ազատ արձակվեն կալանքի տակ գտնվող անձինք և վերականգնվի ժողովրդավարությունը, քանի որ, այս իրավիճակները տեսնելով, կարծես մեր երկրում ժողվորդավարությունը դադարել է՝ ընդդիմադիրների հանդեպ հետապնդումներ են իրականացվում։
Մանրամասն՝ տեսանյութում․