Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական դիվերսիոն խմբերը մտել են Կիև, և Ռուսաստանը ծրագրում է սպանել ուկրաինական պետության ղեկավարին. ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք տեղեկություններ ունենք, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը ներխուժել են Կիև։ Ուստի խնդրում եմ կիևցիներին՝ զգույշ եղեք, հետևեք պարետային ժամի կանոններին։ Ես մնում եմ կառավարական թաղամասում բոլոր նրանց հետ, ովքեր անհրաժեշտ են կենտրոնական իշխանության աշխատանքի համար»,- Վլադիմիր Զելենսկու խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։
Նա նաև հայտարարել է, որ իր ընտանիքը մնում է Ուկրաինայում։ «Իմ ընտանիքը դավաճան չէ, այլ Ուկրաինայի քաղաքացի, բայց որտեղ են նրանք հիմա, ես իրավունք չունեմ ասելու»,- հավելել է Զելենսկին։
«Մեր ունեցած տեղեկություններով` հակառակորդն ինձ է նշել որպես թիվ մեկ թիրախ։ Իմ ընտանիքը թիվ 2-րդն է: Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով պետության ղեկավարին»,- ասել է Զելենսկին։