|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է «Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամը», փոխանցում է ТАСС-ը:
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ամրապնդման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրները, հատկապես՝ Հայաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական ճգնաժամը»,- լրագրողներին հայտնել են Էրդողանի գրասենյակից։
Մինչդեռ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չի հանդիսանում։