|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինական ճգնաժամը ևս մեկ հայի կյանք է խլել: Ուկրաինայի արևելքում մղվող մարտերի ժամանակ զոհվել է Ուկրաինայի քաղաքացի Հովհաննես Պետրոսյանը: Արդեն տեղի է ունեցել նրա թաղման արարողությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի լրագրող Ռոման Բոչկալան:
«Հովհաննես Պետրոսյանը կռվում էր «Այդար» ջոկատում։ Կամավոր էր դարձել հենց Մայդանում հակաահաբեկչական գործողության ժամանակ։ Մահացել է ինքնաձիգը ձեռքին, երբ փորձել է փրկել ընկերոջը նռնակի պայթյունից։ Կրակն իր վրա է վերցրել», – գրել է լրագրողը։
