Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, հայտարարում է Թբիլիսիում լայնածավալ ցույցերի մասին: Լրագրողներին կուսակցության անդամ, պատգամավոր Լևան Խաբեիշվիլին ասել է, որ ցուցարարների հիմնական պահանջը կլինի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:
«Մենք պատրաստվում ենք ընտրությունների երկրորդ փուլին, և ընտրություններից առաջ կլինեն լայնածավալ ակցիաներ... Մենք անպայման կշարունակենք պայքարը: Ուզում եմ ասել, որ մոտ ապագայում շատ մեծ ակցիա է լինելու մայրաքաղաքում: Կազմակերպությունը կգործի ամբողջ Վրաստանում: Հիմնական պահանջը Միշա Սահակաշվիլիի ազատ արձակումն ու արտահերթ ընտրություններն են: Ես ուզում եմ հանրությանն ասել, որ մենք խաղաղ ու հանգիստ կսպասենք իրադարձությունների զարգացմանը: Կպատրաստվենք նաև երկրորդ փուլին, որում անպայման գրանցելու ենք հաղթանակ»,- ասել է Խաբեիշվիլին:
Այս մասին նա հայտարարություն է արել Ռուսթավի քաղաքի բանտի դիմաց, որտեղ նստած է Սահակաշվիլին: Խաբեիշվիլին պլանավորում էր հանդիպել նախկին նախագահի հետ՝ օգտագործելով իր խորհրդարանական լիազորությունները, սակայն, ինչպես նշել է քաղաքական գործիչը, իրեն թույլ չեն տվել մտնել քրեակատարողական հիմնարկ այն պատճառով, որ խորհրդարանի ղեկավար Կախա Կուչավան համապատասխան հրաման չի արձակել:
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ դատախազության խնդրանքով Սահակաշվիլիին զրկել են հեռախոսազանգեր կատարելու իրավունքից: Փաստաբանները նշում են, որ բանտից նրան արգելված է հեռախոսով կապ հաստատել ոչ միայն լրագրողների, այլև ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ 8 տարի Վրաստանից դուրս ապրած Սահակաշվիլին երկիր էր վերադարձել հոկտեմբերի 1-ին, որից հետո հայտնել էր իր տեղը իրավապահներին. նրա դեմ երկրում մի շարք քրգործեր են հարուցված: