Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ–ն ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների անկախությունը։ Հայ ժողովուրդը միանգամից սկսեց զուգահեռներ տանել Արցախի հետ ու մտքում պահանջել Պուտինից, որ նա Արցախի հանրապետության անկախությունը նույնպես ճանաչի։ Բայց հայ ժողովուրդը մոռանում է, որ Արցախի անկախությունը նախ ՀՀ–ն պետք է ճանաչեր, ապա մյուսներից պահանջեր։
«ՀՀ–ն առնվազն 2,5 պահ է բաց թողել Արցախի անկախությունը ճանաչելու հարցում։
Առաջին ճակատագրական սխալը 1994–ին էր։ Մենք խաղաղություն էինք պարտադրել Ադրբեջանին։ Իրենք նիկոլություն էին արել ու պարտվել։ Դա ամենահարմար պահն էր Արցախը ճանաչելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Չարվեց։ Այն ինչ չարեցինք մենք հաղթանակից հետո, հիմա անում է Ադրբեջանն ու մինչև վերջ սեղմելու է մեզ։ Հատկապես երբ Նիկոլ Փաշինյանը ճկվել է մինչև վերջ և անգամ մտահոգություն չի հայտնում «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ։
2–րդ անգամ Արցախի անկախության ճանաչման պահը 2016–ին էր՝ քառօրյա պատերազմի ժամանակ։ Ես ենթադրում եմ, որ եթե ևս մեկ–երկու օր ձգվեր պատերազմը, ապա պաշտոնական Երևանը գնալու էր ճանաչման տարբերակով։
3–րդ անգամ Արցախի անկախության ճանաչումը պետք է լիներ 44–օրյա պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը դա չարեց։ Փոխարենը հիմա նա ամենօրյա ռեժիմով քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»»,- գրել է Թևանյանը։