Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական խորհրդարանը չի ճանաչել (հայ-ադրբեջանական) պատերազմի վերջնական արդյունքը՝ ըստ Yerkir.am-ի Երևանում՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում հայտարարեց Եվրախորհրդարանի անդամ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակ Մարինա Կալյուրանդը։
«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չէ, եթե այստեղ փորձում ենք քննարկել կայուն, երկարատև խաղաղությունը, ապա այդ խաղաղությանը պետք է հասնել բանակցությունների ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,-հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը։
Այս դիրքորոշումը, նրա խոսքով, ևս մեկ անգամ հայտնել է Եվրախորհրդանաը անցյալ շաբաթ ընդունած բանաձևում, երբ քննարկվում էր համընդհանուր անվտանգությունը։
«Այդ պատճառով ես ուզում եմ, որ դա այստեղ հասկանալի լինի՝ պատերազմը լուծում չէ, ոչ մի դեպքում լուծում չէ»,-ասաց Մարինա Կալյուրանդը։
Նա կոչ արեց ձեռնպահ մնալ ատելության խոսքից։
Մանրամասն՝ տեսանյութում․