|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ղարաբաղում անարդար խաղաղությունը կհանգեցնի նոր պատերազմի. հինգշաբթի ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում ասել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ Հայաստանի իշխանությունների ձախողումն էր:
«Հիմա Մինսկի խումբն անհրաժեշտ է: Ռուսաստանը նույնպես դրա կարիքն ունի: Ի՞նչ ուղղությամբ կընթանա Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը, դժվար է ասել: Բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ անարդար խաղաղությունը չի կարող երկար տևել»,- նշել է նախագահը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը տեղի ունեցավ Վերսալի անարդար խաղաղության պատճառով:
«Եթե կողմերից մեկը համաձայն չէ պատերազմի արդյունքի հետ, ապա «սպասեք նոր պատերազմի»: Դա տեղի կունենա, երբ լինեն առավել հարմար աշխարհաքաղաքական պայմաններ և այլ ազդակներ:
Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում: Եվ եթե Ադրբեջանում սկսեն համարել, որ իրենք լուծել են Ղարաբաղի խնդիրը, դա կնշանակի հակառակը՝ չնայած այսօրվա դրությամբ ունեցած լավագույն դիրքերին»,- ասել է Քոչարյանը: